Ֆուտբոլիստ Ժերար Պիկեն հրապարակել է իր նոր ընկերուհու՝ Կլարա Չիայի հետ առաջին լուսանկարը։ Հենց նա էր պատճառը, որ ֆուտբոլիստը բաժանվեց երգչուհի Շակիրայից, որի հետ ամուսնացած էր արդեն 11 տարի: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Շակիրայի և Պիկեի բաժանման մասին հայտնի դարձավ 2022 թվականի ամռանը։ Նրանք միասին էին 12 տարի։ Բաժանման պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն է եղել։ Նա սկսել է այցելել գիշերային ակումբներ՝ շրջապատված «տարբեր կանանցով»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ չնայած բաժանմանը, Պիկե-Շակիրա «հակամարտությունը» շարունակվում է։ Երգչուհին իր նոր երգում ակնարկներով անդրադարձել էր իր և Պիկեի բաժանությանը: