Հունվարի 28-ի ուշ երեկոյան երկու հրեա ուխտավորներ, շարժվելով դեպի հայկական վանքի մոտ գտնվող Լացի պատը, նախ փորձել են խոչընդոտել երթևեկությունը, ապա դուրս գալով ճանապարհի վրա՝ հարվածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային։
Հրեա ծայրահեղականները փորձել են բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել պատրիարքարանի և ՀՀ դրոշները։ Այդ պահին հայ երիտասարդները, որոնք գտնվում էին վանքի մոտ, թույլ չեն տվել նրանց դա անել։ Ծայրահեղականները փախել են։
Հայ պատանիները հետապնդել են նրանց, և երբ վերջիններս տեսել են, որ հայերն իրենց հետապնդում են, բղավել են. «Ահաբեկչություն, ահաբեկչություն»։
Ոստիկանները, որոշելով, որ հրեա ծայրահեղականների ճիչերը ճշմարիտ են, փակել են հայ պատանիների ճանապարհը, նրանց վրա զենք են ուղղել, ոմանց ծեծի են ենթարկել, իսկ ձերբակալությունից հետո Գևորգ Քահքեջյանին ոստիկանության բաժին են տարել ոստիկանի վրա հարձակվելու մեղադրանքով, ինչը չի համապատասխանում իրականությանը: