Եվրամիության երկրների ներկայացուցիչները չգիտեն, թե ով է կանգնած իրանական մի շարք քաղաքներում ռազմական օբյեկտների վրա հարձակման հետևում, հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն, մեջբերում է «РИА Новости» – ն։
«Մենք չգիտենք, թե ով է կանգնած հարձակման հետևում և ինչ է տեղի ունեցել։ Մենք հետևում ենք ստացվող տեղեկատվությանը», — հավելել է նա։ Ստանոն ընդգծել է, որ ԵՄ-ն ցանկանում է խուսափել տարածաշրջանում էսկալացիայից, ուստի կոչ է արել խուսափել լարվածությունից։
Հունվարի 29-ի գիշերը Սպահան քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Ավելի ուշ Իրանի պաշտպանության նախարարությունը հայտնել է քվադկոպտերների միջոցով հարձակվելու անհաջող փորձի մասին, չնայած երեք անօդաչու թռչող սարքերից երկուսը հարվածել են պաշտպանական թակարդներին և պայթել: Բացի այդ, պայթյունները տեղի են ունեցել Համադան և Քերեջ քաղաքների ռազմական գործարաններում։
Հունվարի 30-ին Իրանի ԱԳՆ է կանչվել Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Եվգենի Կրավչենկոն։ Պատճառը Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի խոսքերն են, որը հարձակումներից մի քանի օր առաջ կոչ էր արել հարձակվել ԱԹՍ արտադրող գործարանների վրա։