ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատական հայց է ներկայացրել երկարամյա լրագրող Բոբ Վուդվորդի դեմ, որը Թրամփի հետ հարցազրույցները հրապարակել է «Trump Tapes» անունը կրող աուդիոգրքի տեսքով: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
Թրամփը պնդում է, որ իր հեղինակային իրավունքները խախտվել են: Նա 49 միլիոն դոլար փոխհատուցում է պահանջել լրագրողից: Նա նախկինում Վուդվորդին անվանել «շատ ստոր» էր անվանել և սպառնացել էր դատի տալ:
Թրամփի փաստաբանները պնդել են, որ յուրացման, նախագահ Թրամփի աուդիո ձայնագրությունների մանիպուլյացիայի հիմքեր կան: