Քեյթ Միդլթոնը խոստովանել է, որ դժվար թե Վալենտինի օրը ծաղիկներ ստանա արքայազն Ուիլյայից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ուելսի 41-ամյա արքայադուստրն այցելել է Յորքշիրի Լիդս քաղաք՝ բնակիչներին պատմելու իր «Ձևավորել մեզ» նախաձեռնության մասին: Քեյթ Միդլթոնը Կիրկգեյթ շուկայում զրուցել է տեղական ֆերմերների և խանութների վաճառողների հետ: Ծաղկի տաղավարի ծաղկավաճառ Նիլ Աշքեֆրոթը, նկատելով, որ Քեյթն ուսումնասիրում է իր պատուհանը, նրան նվիրել է հակինթների փունջ և հիշեցրել արքայադստերը գալիք Վալենտինի օրվա մասին։
«Ուիլյամը քեզ համար վարդեր կգնի՞»,- հարցրել է ծաղկավաճառը՝ ակնարկելով, որ արքայազնին զեղչ կտրամադրի, ինչին Քեյթ Միդլթոնը պատասխանել է. «Չեմ կարծում, որ նման բան կլինի»։
Ուելսի արքայազնի կնոջ այցը Լիդս կայացել է վաղ մանկությանը նվիրված «Ձևավորել մեզ» ծրագրի մեկնարկի շրջանակում։ Քեյթ Միդլթոնը ծրագրում է տարածել կյանքի առաջին տարիների կարևորությունը մարդու անհատականության ձևավորման գործում։