Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը ցրել է երկրի խորհրդարանը և փետրվարի 3-ից ժամանակավոր կառավարություն է նշանակել՝ Գալաբ Դոնևի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է Radio Bulgaria-ն։
Ավելի վաղ՝ հունվարին, Ռադևը արտահերթ խորհրդարանական ընտրություններ է նշանակել 2023 թվականի ապրիլի 2-ին, որոնք կլինեն հինգերորդ ընտրությունները երկրում վերջին երկու տարում։
Ժամանակավոր կառավարությունը լինելու է տեխնիկական. ներկայիս կազմի համեմատ, դրանում միայն մեկ վերադասավորում է լինելու՝ Նայդեն Տոդորովը, ով փոխարինել է Վելիսլավ Մինեկովին, կդառնա մշակույթի նախարար։