Նիդեռլանդները և Գերմանիան կարող են միավորել իրենց ցամաքային ուժերի հետ։ РИА новости-ի փոխանցմամբ հայտնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ Նիդեռլանդական ցամաքային զորքերի կազմում ընդգրկված են երեք մարտական բրիգադներ, որոնցից երկուսն արդեն ինտեգրված են Գերմանիայի զինված ուժերին:
Ինչպես գործակալությանը հայտնել է Նիդեռլանդների թագավորական բանակի ներկայացուցիչ մայոր Մարկ վան դե Բեկը, արդեն ապրիլին կարող է տեղի ունենալ մնացած վերջին բրիգադի ինտեգրումը, որի թվաքանակը կազմում է 3 հազար զինվոր:
Վան դե Բեկի խոսքով՝ Նիդեռլանդների կառավարությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել։
Հոլանդական NRC թերթի համաձայն՝ Միացյալ ուժերը կկազմեն մոտ 50 հազար զինծառայող, որոնցից 8 հազարը՝ Նիդեռլանդներից։ Ցամաքային ուժերի ինտեգրման պլանները չեն անդրադառնա հատուկ նշանակության Korps Commandotroepen հոլանդական ստորաբաժանման վրա։