Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թվում կան նաև հայեր։ Այս մասին ասված է «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում, որը վկայակոչում է Սիրիայի առողջապահության նախարարությանը։
Աղբյուրը հայտնում է, որ նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ Սիրիայում զոհերի թիվը հասել է առնվազն 237-ի: Նշվում է նաև շուրջ 640 վիրավորի մասին: Փրկարարները և բնակիչները փլատակների տակից փորձում են հանել վիրավորներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ, ավերվել են հարյուրից ավելի շինություններ։ Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 4։17-ին՝ Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու։