«Adidas»-ը զգուշացրել է, որ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի հետ պայմանագիրը խզելու պատճառով այս տարի կարող է մինչև 700 միլիոն եվրո կորցնել: Այս մաիսն հայտնում է Financialtimes-ը: Ըստ պայմանագրի՝ Քանյե Ուեսթ պետք է գովազդեր ու ներկայացներ «Yeezy shoes» տեսականին:
Ռեփերի հետ համագործակցությունը բավականին շահավետ էր Adidas-ի համար, սակայն ընկերությունը 2022-ի հոկտեմբերից դադարեցրեց համագործակցությունը: Պատճառը Քանյե Ուեսթի հակասեմական հայտարարություններն էին, որոնք միջազգային արձագանք էին ստացել:
Հիշեցնենք, որ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը «Adidas»-ի հետ պայմանագիրը խզելուց հետո միայն մեկ օրվա ընթացքում երկու միլիարդ դոլար է կորցրել: