Միչիգանի պետական համալսարանում հրաձգություն է եղել, ինչի հետևանքով երեք մարդ Է զոհվել։ Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով BBC News-ին։
Հրաձգության հետևանքով 5 մարդ վիրավորվել է։
Միանգամից երկու միջադեպ է տեղի ունեցել համալսարանի տարածքում՝ մեկը Բերկի-հոլի ուսումնական մասնաշենքում, մյուսը՝ ուսանողական միության տարածքում:
Հետաքննության վարկածով ՝ հրաձիգը գործել է միայնակ։ Նրան շարունակում են փնտրել։ Ուսանողներին ու դասախոսներին խորհուրդ են տվել տրվում դուրս չգալ համալսարանի տարածքից:
Համալսարանի ոստիկանությունը հրապարակել է կասկածյալի լուսանկարները. նա կարճահասակ սեւամորթ տղամարդ է ՝ կարմիր կոշիկներով եւ ջինսե բաճկոնով ։