Բելգորոդի շրջանում օդանավակայան վերադառնալիս վթարի է ենթարկվել Су-25 ՌԴ ՊՆ գրոհային ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովին։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օդաչուն զոհվել է։ Օդանավը կործանվել է Վալույսկի քաղաքային շրջանում։ Ինքնաթիռն ընկել է անմարդաբնակ տեղանքում, ուստի ավերածություններ չկան։
Ինքնաթիռի կործանումից հետո մասնավոր տան մոտ խոտի պահեստ է բռնկվել, Վալույսկի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Սլեսարենկոյի խոսքով՝ հրդեհը մարվել է։ Նախնական տվյալներով՝ աղետի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։