Արգենտինայի տարածքում հինգշաբթի 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը:
Գործակալության տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սալտա նահանգում գտնվող Սան Անտոնիո դե լոս Կոբրես քաղաքից 66 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Օջախը գտնվել է 202 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: