Իրանի երիտասարդության և սպորտի նախարար Համիդ Սաջադիին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Իսլամական Հանրապետության հարավում: Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
«Սպորտի նախարարին տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել հինգշաբթի՝ Բաֆտ քաղաքի մարզահամալիրի մոտ վայրէջք կատարելիս», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախարարը ողջ է։ Նրան մյուս ուղևորների և ուղղաթիռի օդաչուների հետ անմիջապես տեղափոխել են տեղի հիվանդանոց։