Թեհրանում դեռևս որոշում չի կայացվել միջուկային զենքի արտադրությանն ուղղված ծրագիրը վերսկսելու մասին, հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը, հաղորդում է «Интерфакс»-ը:
«Որքանով մենք գիտենք, Իրանի գերագույն առաջնորդը դեռ որոշում չի կայացրել միջուկային զենքի ստեղծման ծրագիրը վերսկսելու մասին, որը, մեր գնահատականներով, կասեցվել կամ դադարեցվել է 2003 թվականի վերջին», – մեջբերում է Բըրնսի խոսքը գործակալությունը:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, այն տվյալները, որ Իրանը սկսել է ուրանի հարստացումը մինչև 84 տոկոս, «իսկ դա շաբաթներով՝ հարստացումից մինչև 90 տոկոս», ինչպես նաև իրանական հրթիռային ծրագրի զարգացումը վկայում է այն մասին, որ Իրանի կողմից սպառնալիքները պահպանվում են:
Փետրվարի 19-ին Bloomberg գործակալությունը հաղորդել էր, որ ՄԱԳԱՏԷ-ն ավելի վաղ՝ փետրվարին Իրանում հայտնաբերել էր մինչև 84 տոկոս հարստացված ուրան: Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ այդ հաղորդագրությունն ուղղված է իրականության խեղաթյուրմանը: