Spice Girls խմբի անդամները, ինչպես նաև Հարի Սթայլսը և Էլթոն Ջոնը հրաժարվել են ելույթ ունենալ բրիտանական միապետ Չարլզ III-ի թագադրման կապակցությամբ մայիսի 7-ին կայանալիք համերգին: Այս մասին pravilamag.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Աղբյուրների խոսքով՝ Spice Girls-ի, Հարի Սթայլսի և Էլթոն Ջոնի ներկայացուցիչները մերժել են Բուքինգհեմյան պալատին՝ զբաղված գրաֆիկների պատճառով։ Վերջին երկուսը չեն կարողանա ելույթ ունենալ թագադրման ժամանակ, քանի որ մայիսին հյուրախաղերի կլինեն։
Համերգի կազմակերպիչները հույս ունեին, որ պսակադրության կապակցությամբ Spice Girls — ի մասնակիցները 11 տարվա ընթացքում առաջին անգամ կմիավորվեն. վերջին անգամ խումբն ամբողջ կազմով հանդես է եկել Լոնդոնի Օլիմպիական խաղերի փակմանը: Սակայն երգչուհիները, որոնց թվում է նաև Վիկտորյա Բեքհեմը զբաղված գրաֆիկի պատճառով չեն կարող մասնակցել արարողությանը։
Ավելի վաղ մեծ զբաղվածության պատճառով թագադրման ժամանակ ելույթից հրաժարվել էին Ադելը, Էդ Շիրանը և Ռոբի Ուիլյամսը։ Daily Mail-ի տվյալներով՝ Կարլ III-ն անձամբ է կազմել այն երաժիշտների ցուցակը, որոնց կցանկանար տեսնել համերգին։
Չարլզ III-ի թագադրման կապակցությամբ հանդիսավոր միջոցառումները տեղի կունենան Մեծ Բրիտանիայում մայիսի 6-8-ը: Բուքինգհեմյան պալատը, ի թիվս այլ միջոցառումների, «աշխարհի խոշորագույն արտիստների» մասնակցությամբ համերգ է խոստանում։