Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկի շրջանում «Ми-8» տեսակի ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնել է «Комсомольская правда»-ն։
Ուղղաթիռում, ըստ նախնական տեղեկությունների, եղել է 9 մարդ, որոնցից երեքն անձնակազմի անդամներ են։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ զոհեր չկան։
TASS-ը, վկայակոչելով արտակարգ իրավիճակներով զբաղվող ծառայությունների սեփական աղբյուրներին, հայտնում է, որ չորս մարդ վիրավորվել է: Մասնավորապես, ուղևորներից մեկն ու օդաչուներից մեկը տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի ենթադրյալ պատճառն օդաչուների սխալն ու տեխնիկայի խափանումն է եղել։