Պավել Պրիլուչնիի և Զեփյուռ Բրուտյանի ընտանիքում համալրում է սպասվում: Այսօր դերասանուհին հաստատել է իր հղիության մասին լուրը, գրում է peopletalk.ru-ի հոդվածագիրը։ Բրուտյանը բաց տեքստով հայտնել է, որ շուտով մայր է դառնալու։
«Հղի աղջիկներ, ուշադրությո՛ւն։ Նախքան մերսման գնալը, խորհրդակցեք ձեր բժշկի հետ, ով ղեկավարում է ձեր հղիությունը: Ամեն ինչ շատ անհատական է», – գրել է Զեփյուռը։
Հիշեցնենք, որ դերասանները ծանոթացել են մի քանի տարի առաջ, սակայն նրանց միջև զգացմունքները միայն վերջերս են բռնկվել։ Մայիսին լրագրողները հայտնել էին, որ Պավելն ու Զեփուրը ստորագրել են Մոսկվայի քաղաքացիական ակտերի գրանցման կետերից մեկում։ Իսկ օգոստոսի վերջին զույգը շքեղ հարսանիք է կազմակերպել։ Տոնակատարությունն անցկացվել է Օդինցովոյի «Ռոտոնդա» վիլլայում։ Նորապսակներին շնորհավորելու էին եկել հարազատներն ու մտերիմները։
Նշենք, որ սա Զեփյուռի առաջին երեխան է։ Իսկ Պավելը մեկ որդի և մեկ դուստր ունի Ագաթա Մուցենիեցեի հետ նախորդ ամուսնությունից։