Թուրքական կառավարության նկատմամբ հետաքննություն անցկացնելու միջնորդություն կներկայացվի Միջազգային քրեական դատարան, չի բացառվել նաև քրեական գործ հարուցելու հավանականությունը: Այս մասին գրում է The Gardian-ը:
Եվրոպացի իրավագետ-փորձագետների խումբը ցուցմունքների «դոսյեներ» է հավաքել, որտեղ մանրամասն նկարագրվում են թուրքական կառավարության կողմից իրականացված խոշտանգումները, պետության աջակցությամբ մարդկանց առևանգումը, մոտ 200 000 մարդու ոչ իրավաչափ կալանավորումը: Ըստ «դոսյեների»՝ այդ ամենն իրականացվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կողմից:
Իրավագետ-փորձագետները «դոսյեները» պետք է հանձնեն Միջազգային քրեական դատարան:
«Թուրք պաշտոնյաները մարդկության դեմ հանցագործություններ են կատարել: Խոսքը, հատկապես, Էրդողանի ռեժիմի հարյուր հազարավոր հակառակորդների նկատմամբ իրականացված հանցագործությունների մասին է: Այս ամենը թույլ է տալիս գործ հարուցել Էրդողանի ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ»,-ասված է հաղորդագրության մեջ: