Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հարցաքննվել է հետախուզման մեջ գտնվող դատապարտյալ Ջոու Լոուի խարդախության գործով։ Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը։
Լոուն դի Կապրիոյին նվիրել է «Մեծն Գեթսբիի» առաջին հրատարակությունը, ինչպես նաև Մարլոն Բրանդոյի «Օսկարը»։ Դերասանն ու գործարարը նաև գործնական հարաբերությունների մեջ են եղել։ Դերասանը հաստատել է, որ իսկապես աշխատել է Լոուի հետ։ Դի Կապրիոյի խոսքով՝ ինքը ոչինչ չգիտեր բիզնես գործընկերոջ խարդախ սխեմաների մասին։
Լոուն մեղադրվում է Մալայզիայի 1MDB պետական հիմնադրամից գողացված մի քանի միլիարդ դոլարի յուրացման մեջ։ Մոտ ութ տարի թաքնված Լոուն, ենթադրաբար, գտնվում է Չինաստանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վեցերորդ զգայարանի» աստղը սենսացիոն հայտարարություն էր արել։ Նա նշել էր, որ 19 տարեկանում իրեն ստիպել են քնել Դի Կապրիոյի հետ։