Դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին նկատել են «Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի նախկին ընկերուհու հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Օրերս Լեոնարդո Դի Կապրիոն երեկույթ էր կազմակերպել Փարիզի Kuku ռեստորանում։ Daily Mail-ի տվյալներով՝ 48-ամյա դերասանը հաստատություն է ժամանել 28-ամյա մոդել Ռոուզ Բերտրամի ընկերակցությամբ, որին ժամանակին սիրավեպ էին վերագրում ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի հետ։ Նշվում է, որ հավաքույթից նրանք հեռացել են գրեթե միաժամանակ՝ լրագրողներին առիթ տալով կասկածելու նրանց սիրավեպի մեջ։
Նախօրեին Լեոնարդո Դի Կապրիոյին նկատել են այլ աղջիկների հետ ևս, այդ թվում՝ 28-ամյա հեռուստահաղորդավարուհի Մայա Ջամայի և 27-ամյա մոդել Ջիջի Հադիդի հետ։