Գենդերային տոներին, մասնավորապես կանանց միջազգային օրվան, մարդիկ չեն ցանկանում ներքնազգեստ նվեր ստանալ (ռուսաստանցի հարցվածների 60% – ը)։ Սա հայտնի է դարձել Работа.ру և ЮMoney -ի համատեղ հետազոտությունների արդյունքում, գրում է «Газета.ру-ն։
Գենդերային տոների նվերների հակավարկանիշի մեջ են հայտնվել հագուստն ու կոշիկը (36%), լոգանքի և ցնցուղի հավաքածուները (35%): Հնգյակը եզրափակում են ալկոհոլը (27%) և խանութներում զեղչային կտրոնները (23%)։
Բաղձալի նվերների ցանկում հարցվածների գրեթե կեսը (49%) ներառել է քաղցրավենիք և այլ «ուտելի» նվերներ, 46% — ը դեմ չէ ծաղիկներին և 41% – ը՝ խանութներին նվերների վկայականներին: Իսկ կոսմետիկան և օծանելիքը զբաղեցրել են վեցերորդ տեղը ինչպես լավագույն, այնպես էլ վատագույն նվերների վարկանիշում:
Ռուսաստանցի հարցվածների 76% – ը հաստատել է, որ իրենց ընկերություններում գործընկերները շարունակում են հետևել գենդերային տոների կապակցությամբ միմյանց շնորհավորելու ավանդույթին: Yukassa — ի տվյալներով՝ ամենից շատ մարտի 8-ի նախաշեմին ոսկերչական զարդերի վաճառքներն աճել են՝ 7,2 անգամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նման ապրանքներ վաճառող առցանց հարթակների շրջանառությունն աճել է երեք անգամ։