Թուրքական բանակի հրետանին շաբաթ օրը գնդակոծել է Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում գտնվող քրդաբնակ Քոբանի շրջանը։ Firat գործակալությունը հայտնել է, որ ամենամեծ նյութական վնասը հասցվել է Բաղդիկ և Չուլտեբ ավաններին, որտեղ ավերվել են մի քանի բնակելի տներ, փոխանցում է ТАСС-ը։
Նշվում է, որ խաղաղ քաղաքացիների շրջանում կան տուժածներ, նրանց թիվը ճշտվում է։
Ուրբաթ օրը թուրքական հրետանին Ռաքքա նահանգի հյուսիսում կրակ է բացել «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» քրդական ջոկատների դիրքերի ուղղությամբ։ Ֆիրատի տվյալներով՝ Խուշան Ավանում գնդակոծության հետևանքով երկու մարտիկ է զոհվել։