Ռոչեսթերում (Նյու Յորք, ԱՄՆ) ռեփեր GloRilla-ի համերգի ժամանակ երկու կին է մահացել, հայտնում է CNN-ը՝ տեղական ոստիկանությանը հղումով։
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ հրմշտոց է սկսվել, որի հետևանքով էլ կանայք մահացել են, կան նաև վիրավորներ։ Մահացած երկու կանայք էլ 33 տարեկան են, նրանց տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ վախճանվել են։
Սկզբում ոստիկաններին հայտնել են, որ համերգի վայրում խուճապ է առաջացել կրակոցների պատճառով է, սակայն իրավապահները կրակոցների հետքեր չեն գտել, բացի այդ՝ տուժողներից ոչ մեկը հրազենային վնասվածք չի ստացել։ Ոստիկանությունը ենթադրում է, որ կրակոցների ձայները ինչ-որ մեկին թվացել են։
Այժմ ոստիկանությունը շրջանառում է մեկ այլ վարկած․ նշվում է, որ Main Street Armory համերգասրահում ավելի շատ այցելուներ են եղել, քան պահանջվում է անվտանգության կանոններով։