Մասաչուսեթսի համալսարանի ուսանողներին անցած հանգստյան օրերին շտապ օգնության 28 մեքենա են կանչել՝ կամպուսից դուրս կազմակերպված երեկույթների պատճառով։
Ինչպես հայտնում է «Правил жизни» պարբերականը՝ բժիշկների օգնությունն ուսանողներին անհրաժեշտ է եղել ալկոհոլային զանգվածային թունավորման պատճառով։ Համալսարանի ղեկավարությունը կարծում է, որ երեկույթներին խմել են այսպես կոչված Բորգ կամ «զայրույթի անջատման գալոններ»։
Քննարկվող ըմպելիքին նվիրված են TikTok-ի բազմաթիվ հոլովակներ։ Այն բաղկացած է ալկոհոլի տպավորիչ ծավալից, օրինակ՝ օղուց, ինչպես նաև էլեկտրոլիտներից և բուրավետիչներից։ Բուհի աշխատակիցները տեսել են, թե ինչպես են շաբաթ օրը մեծ թվով ուսանողներ լքում համալսարանը՝ Բորգի տարաներով։
Մասաչուսեթսի համալսարանը մտադիր է ուսանողների հետ խոսել ալկոհոլի չափից ավելի օգտագործման վտանգների մասին։