Մոսկվայում ձերբակալվել է Ինտերպոլի խողովակներով հետախուզվող Ադրբեջանի քաղաքացի, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Աղբյուրի տվյալներով՝ ճանապարհային ոստիկանության Ճանապարհային տեսուչները մեքենայի վարորդին պահանջել են կանգ առնել փաստաթղթերը ստուգելու համար, սակայն նա անտեսել է ոստիկանների օրինական պահանջները և շարունակել է երթևեկությունը:
«Սկսվել է հետապնդումը, բակերից մեկում տղամարդը թողել է մեքենան և փորձել փախչել։ Իրավապահները ստիպված են եղել կրակ բացել նրան ձերբակալելու համար», – գործակալությունը մեջբերում է իր զրուցակցին։
Ստուգման ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածը ծագումով ադրբեջանցի Ջաբբար Յուսիֆին է, ով գտնվում է Ինտերպոլի հետախուզման բազայում՝ Ուկրաինայում դիտավորյալ սպանության և ՌԴ-ում ապօրինի զենք պահելու կասկածանքով: Ձերբակալության ժամանակ տղամարդու մոտ հայտնաբերվել է ատրճանակ։
Նշվում է, որ Յուսիֆին պատանեկան Օլիմպիական խաղերում հանդես է եկել Ադրբեջանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում, եղել է Ռուսաստանի առաջնության հաղթող: