60 վայրկյանում ավելի քան 30 ձգում կատարելը հեշտ գործ չէ, սակայն հայազգի Համազասպ Հլոյանն այդ ամենը կարողացել է ուղղաթիռից կախված անել։ Դրա շնորհիվ նա համաշխարհային ռեկորդ է սահմանել, հայտնում է United Press International պարբերականը։
Երկուշաբթի Գինեսի ռեկորդների գիրքը Facebook-ում հրապարակել էր Հլոյանի ռեկորդային փորձի տեսանյութը։ Տեսանյութում Հլոյանը ձգվում է, երբ ուղղաթիռը ֆիքսված դիրքում սավառնում է գետնից մի քանի մետր բարձրության վրա։
Հետաքրքիր է, որ Հլոյանին մարզել է Գինեսի ռեկորդների գրքի բազմակի մրցանակակիր, նույնպես հայազգի Ռոման Սահրադյանը։ Նախորդ տարվա փետրվարին Սահրադյանը կատարել էր նույն հնարքը և մեկ րոպեում կարողացել էր ուղղաթիռից 23 ձգում անել։
Նույն թվականի օգոստոսին Սահրադյանի ռեկորդը գերազանցեց բելգիացի մարզիկ Ստեն Բրուինինկը՝ 25 ձգումով։ Եվ ահա կրկին, մի քանի ամսվա ընթացքում, Հլոյանը Բրուինինին գերազանցեց ևս յոթ ձգումով։