«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերարդ Պիկեն առաջին անգամ մեկնաբանել է իր նախկին կնոջ՝ Շակիրայի տեսահոլովակը, որում նա երգում է Պիկեի դավաճանությունների մասին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
«Այո, իհարկե լսել եմ այդ երգը։ Յուրաքանչյուր մարդ կայացնում է այնպիսի որոշումներ, որոնք համարում է լավագույնը։ Ես չեմ զղջում և շատ երջանիկ եմ»,- ասել է ֆուտբոլիստը։
Պիկեն խոսել է նաև հայրության մասին՝ նշելով, որ ունեն հավասար իրավունքներ և պարտավոր են պաշտպանել երեխաներին։
«Պարզապես ուզում եմ, որ երեխաներս լավ լինեն: Երեխաների հետ միշտ մտերիմ հարաբերություններ եմ ունեցել։ Ոչինչ ինձ այնքան չի ուրախացնում, որքան տղաներիս երջանկությունը»,- կիսվել է նա։
2022 թվականի հունիսին Շակիրան և Ժերար Պիկեն բաժանվեցին 11 տարվա համատեղ կյանքից հետո։ Նրանք ունեն երկու որդի՝ Միլանը և Սաշան։
Ավելի վաղ երգչուհին իր նոր երգում ակնարկներով անդրադարձել էր իր և Պիկեի բաժանությանը: Նոր երգում Շակիրան ասում է՝ «Դու փոխեցիր Rolex-ը Casio-ով», «Ferrari-ն՝ Renault Twingo-ով»՝ անուղղակի հասկացնելով իրեն 23-ամյա Կլարա Չիայի հետ փոխելու մասին: