Հոլիվուդյան դերասանուհի Ամանդա Բայնսը, որը հայտնի է «Սերը կղզում» (2005 թ.) և «Նա տղամարդ է» (2006 թ.) կատակերգություններով, տեղափոխվել է հոգեբուժարան այն բանից հետո, երբ նրան մերկ են գտել փողոցում: Այս մասին հայտնում է TMZ-ն։
36-ամյա Ամանդան ամբողջովին մերկացած զբոսնել է Լոս Անջելեսի կենտրոնական փողոցներում։ Նա կանգնեցրել է անցնող մեքենան և վարորդին ասել, որ հոգեկան ցնցում է ապրում, որից հետո դերասանուհին ինքն է զանգահարել փրկարար ծառայություն։
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Բայնսին տարել են մոտակա ոստիկանական բաժանմունք։ Այնտեղ դերասանուհուն հետազոտած բժիշկները որոշել են նրան հոգեբուժարանում տեղափոխել։
Ուղիղ մեկ տարի առաջ Ամանդա Բայնսը ծնողների խնամքի տակ չէ, որոնք 2013 թվականից հետևում էին դերասանուհու հոգեկան առողջությանը, մասնավորապես՝ երկբևեռ խանգարմանը։
Խնամակալության որոշումը կայացվել էր նրա հետ կապված մի շարք միջադեպերից հետո։ Օրինակ՝ Բայնսը հարևանների տան դիմաց հրդեհել էր։ Այդ ժամանակ դերասանուհուն նույնպես տեղափոխել էին հոգեբուժարան։