Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հեռախոսազրույցի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:
«Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Սևծովյան նախաձեռնության իրականացման արդյունքները, սիրիական և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերը, ինչպես նաև փոխգործակցության այլ ուղղություններ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում», – հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը: Նշվում է, որ զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Ինչպես հաղորդել է Andaolu գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, նախարարների զրույցի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, Սևծովյան միջանցքով հացահատիկի Մատակարարումը, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը: