Լոնդոնի Ռեյնջերս Պարկում գտնվող Hill առանձնատունը հանվել է վաճառքի, այն գնահատվում է 300 մլն դոլար և աշխարհի ամենաթանկարժեք առանձնատունն է, որն ավելի քան 200 տարեկան է, հայտնում է The Evening Standard-ը։
Շինությունը կառուցվել է 1818 թվականին հայտնի անշարժ գույքի կառուցապատող Ջեյմս Բարթոնի և նրա որդու՝ ճարտարապետ Դեսիմուսի կողմից։ Երկար տարիներ առանձնատունն օգտագործվել է Բեդֆորդի քոլեջի կողմից, իսկ 1980-ականներից այն պատկանում է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամներին:
Առանձնատունն ունի 2,7 հազար քառակուսի մետր բնակելի տարածք, այդ թվում՝ 40 ննջասենյակ։ Ունի նաև ութ ավտոտնակ, թենիսի կորտ, գրադարան և շոգեբաղնիք։ Անշարժ գույքի ոլորտի փորձագետների կարծիքով՝ ամբողջ աշխարհում ընդամենը մոտ 20 ընտանիք կարող է իրեն թույլ տալ գնել այն և ապրել այնտեղ։ Միայն առանձնատան սպասարկումը գնահատվում է տարեկան հարյուր հազարավոր դոլարներ, քանի որ դրա համար մեծ անձնակազմ է պահանջվում։
Լրատվամիջոցները հայտնում են, որ անշարժ գույքի ոլորտում բրիտանացի գործարար Նիկ Քենդին և նրա կինը՝ երգչուհի Հոլլի Վալանսը, եկել էին առանձնատուն դիտելու։ Քենդիի կարողությունը գնահատվում է ավելի քան 1 միլիարդ դոլար։
Թրամփն ուկրաինական հակամարտության հարցով սպասում է Պուտինի հետ հանդիպմանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհամբերությամբ կսպասի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար,...