ԱՄՆ-ն «չի ձգտում Իրանի հետ հակամարտության», բայց նախատեսում է «վճռորոշ գործել»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ Օտտավայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում է Forbes-ը։
Բայդենը հավելել է, որ Միացյալ Նահանգները, սակայն, պատրաստ է պաշտպանել իր քաղաքացիներին, եթե նրանք ենթարկվեն իրանական կողմից հարձակման։
«Ինձ տեղեկացրել են Սիրիայում տեղի ունեցած հարձակման մասին։ Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների հետ կապված խմբավորումներն անօդաչու թռչող սարք են օգտագործել՝ հարվածելով մեր օբյեկտներից մեկին»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Բայդենն ասել է, որ հրամայել է անհապաղ պատասխան հարված հասցնել։ Նշվում է, որ հարձակման հետևանքով վիրավորվել է ԱՄՆ 5 զինծառայող, մեկը մահացել է։