Դերասանուհի Անջելինա Ջոլին հանդիպում է միլիոնատեր բնապահպան ակտիվիստ 44-ամյա Դեյվիդ Մայեր դե Ռոտշիլդի հետ: Պապարացիները լուսանկարել են զույգին ժամադրության ժամանակ: Այս մասին գրում է
«Комсомольская Правда»-ն:
Հարուստ ժառանգի հետ ընթրիքի համար Անջելինան ներկայացել է սև երկար զգեստով:
Դյվիդը Բանկիրների ընտանիքից է: Դեյվիդը պայքարում է մթնոլորտի աղտոտման և անտառահատումների դեմ: 2006 թվականին նա դարձել է Արկտիկայի արշավախմբի անդամ՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել գլոբալ տաքացման պատճառով Արկտիկայի սառցե գլխարկի հալման վրա: Իսկ 2007 թվականին պայքարել է Էկվադորի անտառների համար՝ հասարակության ուշադրությունը կենտրոնացնելով նավթի արդյունահանման ընթացքում անտառների հատման և աղտոտման վրա:
Դեյվիդը ծնվել և մեծացել է Լոնդոնում։ Միլիոնատերն ամուսնացած չէ: Նա հանդիպել է բելառուսական ծագումով ամերիկացի դերասանուհի Կարինա Դեյկոյի հետ։ Անջելինայի նախկին ամուսինը՝ դերասան Բրեդ Փիթը նույնպես երջանիկ է նոր հարաբերություններում։ Դերասանն ավելի ու ավելի շատ ժամանակ է անցկացնում երիտասարդ սիրելիի՝ Ինես դե Ռամոնի հետ։