Ռիհաննայի վարորդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր մեքենան գողացել են։ Այն կայանված է եղել երգչուհու տան դիմաց՝ Լոս Անջելեսում։ Այս մասին գրում է TMZ-ն։
Նա պատմել է, որ հասել է Ռիհաննայի տուն, բարձրացել է վերև՝ մեքենայի շարժիչը թողնելով միացված։ Բանալիները նույնպես թողել է ներքևում, իսկ երբ վերադարձել է, պարզել է, որ իր 2012 թվականի արտադրության Audi սեդանն անհետացել է։ Նա կարծում է, որ ինչ-որ մեկը նստել է ղեկին և հեռացել։
Հայտնի չէ՝ դեպքի պահին Ռիհաննան տա՞նն է եղել, թե՞ ոչ։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, կասկածյալին հաջողվել է փախչել:
Ավելի վաղ Ռիհաննայի երկրպագուին ոստիկանությունը բերման էր ենթարկել՝ երգչուհուն ամուսնության առաջարկ անելու համար։ Ոստիկանության հետ խոսելուց հետո Ռիհաննայի երկրպագուն ազատ էր արձակվել, քանի որ նա ոչ մի օրենք չէր խախտել։