Ռուսաստանը «բացարձակապես անընդունելի» է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմեական կանոնադրությանը միանալու Երևանի ծրագրերը՝ ՌԴ ղեկավարության դեմ օրդերների ֆոնին։ Այս մասին ТАСС-ին և РИА Новости – ին հայտնել է ՌԴ ԱԳՆ աղբյուրը։
«Մոսկվայում բացարձակապես անընդունելի են համարում Միջազգային քրեական դատարանի հռոմեական կանոնադրությանը միանալու վերաբերյալ պաշտոնական Երևանի ծրագրերը՝ Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ ՄՔԴ – ի վերջին անօրինական և իրավաբանորեն աննշան «օրդերների» ֆոնին», – գործակալությունները մեջբերում են աղբյուրը:
Նա նաև ընդգծել է, որ «հայ գործընկերները զգուշացված են Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների վրա իրենց հնարավոր քայլերի ծայրահեղ բացասական հետևանքների մասին»:
Մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանի պալատը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր է տվել: Մարտի 24-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը Հռոմի կանոնադրությունը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող: Այս կամ այն պետության կողմից կանոնադրության վավերացումը նշանակում է վերջինիս կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասության ճանաչում։