Յուտայի դատարանն աջակցել է դերասանուհի Գվինեթ Փելթրոուն, որի դեմ հայց է ներկայացրել 76-ամյա նախկին ակնաբույժ Թերի Սանդերսոնը՝ պահանջելով 300,000 դոլար այն բանի համար, իբրև, լեռնադահուկային հանգստավայրում դերասանուհին բախվել է իրեն: Այս մասին հայտնում է CNN-ը։
Փելթրոուն ազատվել է բոլոր մեղադրանքներից։ Դատարանը բավարարել է նաև դերասանուհու հակընդդեմ հայցը, որում նա ինքն է մեղադրել Սանդերսոնին դժբախտ պատահարի համար, ինչպես նաև պնդել է, որ նա ցանկանում է «շահագործել նրա ճանաչվածությունն ու հարստությունը»։ Այս հայցում Փելթրոուին տրվել է փոխհատուցում 1 դոլարի չափով, որը նա պահանջել էր:
Դատարանի որոշումից հետո Փելթրոուն ձեռքը դրել է Սանդերսոնի ուսին և ասել՝ «Ձեզ ամենալավն եմ մաղթում»։
Միջադեպը տեղի էր ունեցել 2016 թվականի փետրվարին Պարկ Սիթիում գտնվող Deer Valley լեռնադահուկային հանգստավայրում: Սանդերսոնը պնդել է, որ բախումից հետո Փելթրոուն անմիջապես մեքենայով հեռացել է և թողել նրան «ձյան մեջ պառկած՝ ծանր վիրավորված»։ Դերասանուհին կարծում է, որ հենց Սանդերսոնն է բախվել իրեն, ինչի պատճառով երկուսն էլ ընկել են ձնակույտի մեջ։
Տղամարդն ի սկզբանե դատի է տվել Փելթրոուին 2019 թվականին՝ պահանջելով նրանից 3,1 միլիոն դոլարի փոխհատուցում: Նա պնդել է, որ հարվածից հետո բազմաթիվ վնասվածքներ է ստացել, այդ թվում՝ գլխի վնասվածք և չորս կողոսկրերի կոտրվածք: Այնուամենայնիվ, այս հայցը մերժվել է, և Սանդերսոնը նվազեցրել է պահանջվող փոխհատուցման չափը: