Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մոտ, որը նախօրեին է հոսպիտալացվել, արյան քաղցկեղ է ախտորոշվել, հայտնում է Sky News-ը։
Պարբերականը նշում է, որ հենց այդ հիվանդությունն է դարձել Բեռլուսկոնիի հոսպիտալացման պատճառը մարտի 27-30-ը։
«Դա ոչ միայն պլանային հետազոտություն էր, այլև անհրաժեշտ բուժում։ Նրան տանջող ցավերը և վերջին օրերի թոքաբորբը բարդություններ են առաջացրել»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է նաև, որ 86-ամյա քաղաքական գործիչը գտնվում է վերակենդանացման բաժնում, այս պահին նրա վիճակը կայուն է գնահատվում։