Ջենիֆեր Լոպեսը հայտարարել է իր Delola ալկոհոլային ապրանքանիշի թողարկման մասին և արժանացել երկրպագուների քննադատությանը, ովքեր նշել են, որ երգչուհին ալկոհոլային խմիչք չի օգտագործում, ինչո՞ւ է նման ապրանքանիշ թողարկել։ Այս մասին գրում է Page Six-ը։
«Ես տասնամյակներ շարունակ անդադար աշխատում եմ, և ավելի ու ավելի եմ հասկանում, թե որքան կարևոր է վայելել կյանքը: Ես պարզապես ուզում էի ավելի լավ բան ստեղծել՝ լավագույն համով, լավագույն բաղադրիչներով, մի բան, որը ես կցանկանայի խմել ընկերներիս և ընտանիքիս հետ, և սա Delola-ն է»,- ասել է երգչուհին՝ գովազդելով նոր խմիչքը:
Երգչուհու երկրպագուները մեկնաբանություններում շտապել են ասել, որ դատապարտում են երգչուհու՝ ալկոհոլային բրենդ թողարկելու որոշումը։
«Հիասթափեցնող է: Ինչո՞ւ չստեղծել ապրանքանիշ՝ հաշվի առնելով, որ դուք անկեղծորեն արտահայտվել եք ալկոհոլի բացասական ազդեցության մասին և ինքներդ չեք խմում: Սա այնքան տարբերվում է ձեր ապրանքանիշից, իսկապես հետաքրքիր է, թե ինչո՞ւ եք ալկոհոլ վաճառում», «Ջենիֆեր, դու չես խմում»: «Հասկանում եմ՝ փողը փող է, բայց ալկոհոլ չեք օգտագործում»,- գրել են երկրպագուները։
Ոմանք հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է Լոպեսը որոշել հիմնել ալկոհոլային ապրանքանիշ՝ հաշվի առնելով իր ամուսնու՝ Բեն Աֆլեքի նախկինում խմիչքի հետ կապված խնդիրները: Այդ պատճառով նա բազմիցս հայտնվել է վերականգնողական կլինիկայում։
«Կապիտալիզմը կրկին հարվածում է։ Ջեյ Լոն ինձ ոգեշնչում էր հեռու մնալ ալկոհոլից։ Նա ասում էր, որ չի խմում, հազվադեպ է օգտագործում ալկոհոլ, իսկ այժմ նա գովազդում է ալկոհոլային խմիչքների ապրանքանիշ»,- գրել է երկրպագուներից մեկը։