Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջարկել է ապրիլի 9-ից երկշաբաթյա զինադադար հաստատել ռուս-ուկրաինական հակամարտությունում՝ կաթոլիկների և ուղղափառների կողմից Սուրբ Զատիկի տոնակատարությունների ժամանակ, ՏԱՍՍ-ին հայտնել է Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ վկայակոչելով պոնտիֆիկոսի հետ ունեցած անձնական զրույցը։
«Հաջորդ շաբաթ կաթոլիկների Զատկի շաբաթն է, իսկ հետո՝ ուղղափառների Զատկի շաբաթը: Պապն ինձ ասաց, որ ի պատիվ դրա, նա առաջարկում է, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության գոտում բոլոր ռազմական գործողությունները երկու շաբաթով դադարեցվեն և զինադադար հայտարարվի»,- ասել է Սևաստյանովը։
Առաքելական եկեղեցին այս տարի նշում է Զատիկն ամենամոտ կիրակի օրը՝ ապրիլի 9-ին, ուղղափառ քրիստոնյաները նշում են այն մեկ շաբաթ անց՝ ապրիլի 16-ին: