Տարեց ամերիկացին մի քանի տարի անվճար ապրել է հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթի առանձնատան տարածքում՝ հենց դերասանի թույլտվությամբ։ Այս մասին People-ին հայտնել է դերասանուհի Կասանդրա Պետերսոնը, որը հայտնի է խավարի տիրուհու՝ Էլվիրայի դերով։
1994 թվականին Պետերսոնը Լոս Անջելեսի իր առանձնատունը վաճառել է Փիթին 1,7 միլիոն դոլարով։ Նրա խոսքով՝ Փիթն աստիճանաբար ընդլայնել է տարածքը՝ գնելով մոտակա հողամասերը։ Ինչ-որ պահի Փիթը գնել է հարևան տունը, որը պատկանել է թոշակառուի: Դերասանը նրան թույլ է տվել չտեղափոխվել, և վերջինս ապրել է Փիթի առանձնատան տարածքում մինչև իր մահը․ նա մահացել է 105 տարեկան հասակում։
«Նա շատ, շատ բարի էր այդ մարդու հանդեպ: Նրա կինը մահացել էր, իսկ տղամարդը։ Ես գիտեմ, որ Բրեդը թույլ է տվել, որ նա մնա այնտեղ և ոչինչ չվճարի մինչև մահը»,- պատմել է Պետերսոնը:
Քննարկվող առանձնատանը Փիթն ու նրա նախկին կինը՝ դերասանուհի Անջելինա Ջոլին մեծացրել են իրենց վեց երեխաներին։ Մարտին Փիթը վաճառել էր այն գրեթե 40 միլիոն դոլարով: