Թայվանի պաշտպանության նախարարությունը կիրակի օրը՝ ապրիլի 9-ին, հայտնել է, որ զինված ուժերը գրանցել են Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի 58 ինքնաթիռների մոտենալը կղզուն։
Թայվանի պաշտպանության գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռները նկատել են 12:00-ին (Երևանի ժամանակով 8:00-ին): Նշվում է, որ դրանք եղել են J-10, J-11, J-16 կործանիչներ, H-6 ռազմավարական ռմբակոծիչ, Y-20 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ և այլն։
Կղզու պաշտպանության նախարարությունը պնդում է, որ 31 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել Թայվանի ՀՕՊ նույնականացման գոտի։
Բացի այդ, Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ինը նավ է մոտենում կղզուն, հավելել է գործակալությունը։
Նախօրեին՝ ապրիլի 8-ին, Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի մարտական հրամանատարության արևելյան գոտու պաշտոնական ներկայացուցիչ Շի Յին հայտնել էր, որ ապրիլի 8-10-ը Չինաստանը զորավարժություններ կանցկացնի Թայվան կղզու ջրերում։ Նրա խոսքով՝ զորավարժությունները կազմակերպվում են որպես «նախազգուշացում թայվանցի անջատողականներին և նրանց աջակցող արտաքին ուժերին»։