Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարան ապրիլի 11-ին ուղեծիր դուրս կբերի հայրենական արտադրության արբանյակ:
«IMECE-ը՝ մեր առաջին բարձր թույլատրելիությամբ դիտարկման արբանյակը տիեզերական ուղեծիր դուրս կգա ապրիլի 11-ին»,-Էրդողանի Twitter-յան գրառումը մեջբերել է Ria.ru-ն:
Նշվում է, որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ արբանյակի արձակումից հետո տիեզերքում թուրքական արբանյակների թիվը կավելանա մինչև 10 միավոր: