Ամերիկացի մոդել և ռեալիթի աստղ Քլոե Քարդաշյանը կրկին միավորվել է իր նախկին ընկերոջ՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Զույգի վերամիավորման մասին լուրերը հայտնվել էին համացանցում մի քանի օր առաջ այն բանից հետո, երբ Քլոեին և Տրիստանին միասին էին նկատել Լոս Անջելեսում: Ըստ ինսայդերների՝ 38-ամյա Քլոե Քարդաշյանը և 32-ամյա Տրիստան Թոմփսոնն այժմ ապրում են հարևան առանձնատներում և «փակ դռների հետևում ամուսին և կին են»։
«Քլոեն ասում է, որ ամուսնացած չէ, բայց երբ մենակ է Տրիստանի հետ, նա իրեն այնպես է պահում, կարծես նա իր ամուսինն է: Նա գրեթե ամբողջ ժամանակն անցկացնում է նրա տանը՝ նրանք միասին նախաճաշում են, ճաշում և ընթրում։ Տրիստանը գրեթե միշտ գիշերում է Քլոեի տանը։ Նրանք միշտ միասին են»,- մանրամասնում է աղբյուրը։
Միևնույն ժամանակ, նշվում է, որ Տրիստանի և Քլոեի հարաբերությունները «բարդ» են, բայց Տրիստան Թոմփսոնն ամեն ինչ անում է իր ընտանիքը վերադարձնելու համար։ «Տրիստանը հուսահատ է, նա ներման և նորից սիրված լինելու կարիք ունի: Իսկ Քլոեի համար Տրիստանին կառավարելու միակ միջոցը նրան մոտ պահելն է»,- հայտնում է աղբյուրը։
Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը բաժանվել էին 2022 թվականի սկզբին՝ բասկետբոլիստի դավաճանության պատճառով։ Ամռանը հայտնի էր դարձել, որ նախկին սիրահարները պատրաստվում են երկրորդ երեխան ունենալ, որին կրում է փոխնակ մայրը։ Տղան ծնվել է օգոստոսի 6-ին։