Թուրքիայի խորհրդարանի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հայտնել է, որ Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրվի:
Twitter-ի իր էջում Փայլանը պարզաբանել է, որ ինքը թեկնածու չէ ընտրություններում՝ կուսակցությունում գործող կանոնի պատճառով, ըստ որի՝ իր անդամը կարող է խորհրդարանի պատգամավոր լինել միայն 2 ժամկետով:
Թուրքական Duvar պարբերականի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ HDP-ն նշված սահմանափակման պատճառով ընտրություններին չի առաջադրի խորհրդարանի 33 գործող պատգամավորների թեկնածությունը։
Թուրքիայում համընդհանուր ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին: Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 26 կուսակցություն։