Ամերիկյան զինված ուժերը Սուդանից տարհանել են մոտ 100 ԱՄՆ քաղաքացիների, որոնց թվում են ԱՄՆ բոլոր պետծառայողները, նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև մի քանի օտարերկրյա դիվանագետների։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել են Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները։
«Ընդհանուր առմամբ, գործողությանը մասնակցել է ավելի քան 100 զինծառայող»,-նշել է պաշտոնյաներից մեկը։
Միևնույն ժամանակ Kommersant-ը հայտնում է, որ Սուդանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը երկարաձգել է երկրի օդային տարածքի փակման ժամկետը: Այն մինչև ապրիլի 30-ը փակ կլինի։ Վերջին տվյալներով Սուդանում բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 400 մարդ, տուժել՝ ավելի քան 3500-ը։