Շոտլանդիայում 186 հազար դոլարով վաճառքի է հանվել անմարդաբնակ Բարլոկո կղզին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Կղզու տարածքը կազմում է մոտ 100 հազար քառակուսի մետր։ Բարլոկոյում չկան շինություններ, ջրամատակարարում։ Կղզին ունի միայն խճաքարային լողափ և լճակ, որը հավաքում է անձրևաջրերը։
Կղզի հասնելը բավականին դժվար է։ Դա անելու համար հարկավոր է գալ Գեյթհաուզ օֆ ֆլիտ քաղաք (Գլազգոյից երկու ժամ մեքենայով), իսկ այնտեղից նավով ճանապարհորդել մոտ 10 կմ։ Մակընթացության ժամանակ կղզի կարելի է հասնել նաև ոտքով։
Նշվում է նաև, որ ապագա սեփականատերը չի կարողանա որևէ բան կառուցել կղզում և ձեռք բերել սովորական հարմարություններ, քանի որ Բարլոկոն գտնվում է «հատուկ գիտական հետաքրքրություն ներկայացնող» տարածքում, այսինքն՝ Շոտլանդիայի իշխանություններն այն համարում են ուշագրավ իր բուսական աշխարհով, կենդանական աշխարհով և ռելիեֆով:
Կղզին ունի նաև շատ գեղեցիկ բնապատկերներ, որոնց համար 19-րդ և 20-րդ դարերում նկարիչները հաճախ էին գալիս այնտեղ։ Կղզին գնելը կարող է հետաքրքրել այն մարդկանց, ովքեր ցանկանում են «վերականգնել իրենց կապը բնության հետ»։ Միևնույն ժամանակ, Բարլոկոն արդեն ունի մոտ 50 պոտենցիալ գնորդ Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Նորվեգիայից և ԱՄՆ-ից։