Մեգան Մարքլը պայմանագիր է կնքել հոլիվուդյան առաջատար գործակալության՝ William Morris Agency-ի հետ, հաղորդում է Page Six-ը։
Սասեքսի դքսուհին դարձել է հոլիվուդյան WMA ազդեցիկ գործակալության հաճախորդը, որի ծառայություններից օգտվում են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են դերասան Դուեյն Ջոնսոնը և թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը։
Այնուամենայնիվ, Մեգան Մարքլը դեռ չի պլանավորում վերադառնալ դերասանական կարիերային։ Գործակալությունը կներկայացնի Սասեքսի դուքսերի Archewell բարեգործական կազմակերպությունը, կարտադրի ֆիլմեր և հեռուստաշոուներ, կզարգացնի բրենդային համագործակցությունը և կաշխատի ընդհանուր բիզնեսի զարգացման վրա:
«Մենք պատիվ ունենք հայտարարելու, որ WME-ն այժմ ներկայացնում է Մեգանին՝ Սասեքսի դքսուհուն բոլոր ոլորտներում»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ: