Պաղեստինում կենդանաբանական այգի եկած վեցամյա տղային առյուծը հոշոտել է, հայտնում է Daily Mail-ը։
Ոստիկանությունը հաստատել է վեցամյա Համադա Իկտիետի մահը։ Նշվում է, որ երեխան շատ է մոտեցել վանդակին, առյուծը, ըստ տեղեկությունների, բռնել է նրան ատամներով։ Ոստիկանները նաև հայտնել են, որ երեխան խախտել է անվտանգության կանոնները և փորձել է մագլցել ցանկապատի միջով, սակայն մահացածի ընտանիքը հերքել է դա։
Կենդանաբանական այգին ժամանակավոր փակվել է, հետաքննությունը շարունակվում է։ Ըստ ԶԼՄ-ների՝ սա տարածաշրջանի կենդանաբանական այգիներում պահվող կենդանիներից մարդու մահվան առաջին դեպքն է։
Միջադեպը կենդանաբանական այգիները փակելու կոչերի նոր ալիք է բարձրացրել, քանի որ կենդանիներին չեն կարողանում պատշաճ կերպով խնամել «մարդաշատ ու աղքատ պաղեստինյան տարածքում», հայտնում է աղբյուրը։
Իսրայելը հայտարարել է Լիբանանում թիրախների վրա հարձակում սկսելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանում թիրախների վրա հարձակում սկսելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: Գործակալության տվյալներով՝ Իսրայելի պաշտպանության բանակը «ներկայումս...