Գերմանիայում ճանապարհային տեսախցիկը ֆիքսել է մեքենան, որի ղեկին շուն է եղել։ Այս մասին գրում է The Dodo-ն։
Մեքենան ֆիքսած ոստիկանները նկատել են, որ շունը փակ աչքերով է ղեկին։
Իրականում ճանապարհային տեսախցիկները պատահաբար օպտիկական պատրանք են ստեղծել։ Տեսանյութն ավելի ուշադիր նայելուց հետո պարզվել է, որ շունը ոչ թե նստում է ղեկին, այլ նստում է վարորդի կողքին, սակայն ռակուրսի պատճառով կենդանին ամբողջությամբ փակում է ղեկին նստած մարդուն։