Ամերիկացի դերասան և ռեժիսոր Ռոբերտ Դե Նիրոն յոթերորդ անգամ հայր է դարձել։ Նորությամբ դերասանը կիսվել է Entertainment Tonight Canada-ի թղթակցի հետ հարցազրույցում:
Հարցազրույցի ժամանակ լրագրողը Դե Նիրոյին հարցրել է, թե ինչպիսին է վեց երեխաների հայր լինելը։ Ի պատասխան նա նշել է, որ ինքը ոչ թե վեց, այլ յոթ երեխա ունի և որ վերջին երեխան վերջերս է ծնվել։ Երեխայի անունն ու սեռը դերասանը չի հայտնել։
Թե ով է փոքրիկի մայրը, նույնպես հայտնի չէ։ Վերջին անգամ դերասանին հաճախ են տեսել մարտարվեստի հրահանգիչ Թիֆանի Չենի ընկերակցությամբ։ 2022 թվականի հուլիսին պապարացիները զույգին լուսանկարել էին ձեռք-ձեռքի տված զբոսնելիս։
Դերասանը երկու անգամ ամուսնացած է եղել։ 1976-1988 թվականներին նրա կինը դերասանուհի Դիանա Էբոթն էր։ 1997 թվականին Ռոբերտ Դե Նիրոն ամուսնացել է նախկին ուղեկցորդուհի Գրեյս Հայթաուերի հետ։ Զույգը բաժանվել է 2018 թվականին՝ 20 տարվա համատեղ կյանքից հետո։
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Պակիստանում հրթիռային զենք ստեղծող կազմակերպությունների դեմ
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել Պակիստանի ազգային զարգացման համալիրի և նրա բալիստիկ հրթիռների ծրագրում ներգրավված երեք հարակից ընկերությունների նկատմամբ,...