Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մայիսի 10-ին կայցելի Մոսկվա, հայտնում է Anadolu գործակալությունը։ Չավուշօղլուի խոսքով՝ երկօրյա այցի շրջանակներում ինքը կմասնակցի Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի արտգործնախարարների քառակողմ հանդիպմանը։
Թուրքիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում մտքերի փոխանակում տեղի կունենա Թուրքիա-սիրիական հարաբերությունների կարգավորման, ահաբեկչության դեմ պայքարի, Սիրիայում քաղաքական կարգավորման խթանման, ինչպես նաև փախստականների անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։
Նշվում է, որ այցի ընթացքում նախատեսվում են նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ։ 2022 թվականի դեկտեմբերին Ռուսաստանը հյուրընկալեց Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների միջև վերջին 11 տարվա ընթացքում առաջին բանակցությունները։ Իրանի արտգործնախարարը ողջունել է Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ բանակցությունները։